Սեյրան Սարոյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվել է առանց արդյունքի
«Հրապարակը» գրում է. «Սեյրան Սարոյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվել է առանց արդյունքի՝ առողջական ծանր վիճակում գտնվող Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված: Մենք հետաքրքրվեցինք վարչապետի խոսնակ Արման Եղոյանից վարչապետի կողմից Սեյրան Սարոյանին ընդունելու մասին: Նա ասաց. «Վարչապետն օրվա ընթացքում աշխատանքային տարբեր հանդիպումներ է ունենում, որոնց մի մասը լուսաբանվում է, մի մասը՝ ոչ»:
Սեյրան Սարոյանը, որ վարչապետի հետ հանդիպմանը մի քանի հարակից խնդիր էլ ուներ լուծելու՝ նաև իր և այլ զինակից ընկերների ապագայի մասով, մեկ շաբաթ առաջ վերադարձել է Մոսկվա: Իսկ Ֆրանսիայից օրերս կրկին Հայաստան է ժամանել Գրիգորյանի օնկոլոգ բժիշկը՝ Նորբերտ Ավետյանը, որն օդանավակայանից՝ պայուսակով, ուղիղ մեկնել է «Երևան» քրեակատարողական հիմնարկ:
«Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատել է կրիտիկական, էպիկրիզի վերջում պահանջել է գրել՝ ազատություն Արցախի հերոսին»,- ասաց գեներալ Մանվելի հայաստանյան բժիշկ Արտակ Մանուկյանը: ԱԱԾ «մատյանում» գրեցի՞ք դա ու Դուք էլ ստորագրեցի՞ք դրա տակ: «Այո, ես էլ ստորագրեցի, բժիշկ Նորբերտը թելադրում էր, ես գրում էի, ինքը հայերեն չգիտի: Ի դեպ, նա վերջին արտահայտությունը կրկնեց մի քանի անգամ»: Բա ԱԱԾ-ն ի՞նչ ասաց: «Որևէ բան չասաց. մենք կոնսուլտացիայի էինք»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...