Զորամասերում սպաներին և զինվորներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
«Ժամանակ». «Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: Հեռուստամարաթոնը կազմակերպվում է կամավորության հիմքով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում մասնակցության չափը և ձևը:
Մինչդեռ Արցախի զորամասերից մեզ ահազանգում են, որ զորամասերում սպաներին և զինվորներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Սպաների պարտադիր կամավոր մասնակցության չափը 5000 դրամ է, ենթասպաներինը՝ 3000, պայմանագրային ծառայողներինը՝ 1000, ժամկետային զինծառայողներինը՝ 100 դրամ:
Մեր տեղեկություններով՝ այդ «հրահանգին» չենթարկվող զինծառայողները զորամասում արհեստական խնդիրների առաջ են կանգնում: Արցախում ծառայող զինվորները և սպաները, գտնվելով առաջնագծում, արդեն հայրենիքին հանգանակել են ամենաթանկը՝ իրենց կյանքը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...