Թիվ 1 ընտրական տարածքում ընտրակաշառքի ձեւը փոխվել է
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս ընտրատարածքում փոխվել է ընտրակաշառքի ձեւը: Եթե նախկինում որոշակի ֆիքսված գումարներ էին բաժանվում ընտրողներին, այժմ դրանք ապօրինի կառույցների մասսայաբար օրինականացման տեսքով են:
Այս օրերին մասսայաբար սեփականաշնորհվում են ավտոտնակները եւ հողատարածքները, օրինականացվում են մինչեւ օրս անօրինական համարվող կրպակները:
Մի խոսքով, ջանքեր չեն խնայվում, որպեսզի ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, որը ԱԺ ամբողջ 5-րդ գումարման ընթացքում ծպտուն չի հանել, կրկին հայտնվի խորհրդարանում: Եվ որպեսզի բնակիչները մտաբերեն, որ այդպիսի ընտրյալ են ունեցել, Ռուբինյանց փողոցի Շատրվան պուրակի հետնամասում գտնվողն նախկին կանաչ գոտու տեղում, որտեղ հիմա շինարարություն է ընթանում, տեղադրել են Ռոբերտ Սարգսյանի մեծադիր լուսանկարը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...