Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար պայքարողների թիվն աննախադեպ շատ է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Արմավիրի մարզպետարանում կայանալու է Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի ընտրությունը: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար պայքարելու են 16 թեկնածու, բայց հնարավոր է` նրանց մի մասը չմասնակցի մրցույթին: Բայց չնայած սրան` ընտրությունները լարված են ընթանալու:
Ըստ որոշ տեղեկությունների` Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մայրը` Մելսիդա Չիլինգարյանը, ով հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի պետն է, սկզբում ցանկացել է զբաղեցնել Վաղարշապատի հիվանդանոցի տնօրենի պաշտոնը` առաջադրելով իր թեկնածությունը:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը մարզպետարանից տեղեկացավ, որ Մ. Չիլինգարյանը տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների ցանկում չկա: Ամենայն հավանականությամբ, նա չի մասնակցել, որպեսզի դա իշխանությունների դեմ չօգտագործվի ու չմեկնաբանվի, թե հիմա էլ պաշտոններն իրենցով են անում: Բայց եւ այնպես, մեծ է ռիսկը, որ մյուս թեկնածուների մեջ ընտրությունը կկատարվի խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...