5 պատճառ՝ Կապան այցելելու համար. ՄԻՐ 24-ի ռեպորտաժը
ՄԻՐ 24 հեռուստաալիքի ռեպորտաժում ներկայացվել է 5 պատճառ, թե ինչու պետք է գնալ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաք, որը գտնվում է Ողջի գետի կիրճում։
Ինչպես նշվում է ռեպորտաժում, Կապան գնալու առաջին պատճառը «Սյունիքի դարպասները» հուշարձանը տեսնելն է։ Այստեղ շատ ցուրտ է, և միշտ սառը քամի է փչում։ Հուշարձանը գտնվում է ծովի մակարդակից 2400 մ բարձրության վրա։ Հուշարձանի երկրորդ հատվածը երևում է քաղաքից դուրս գալուց հետո՝ Իրանի հետ սահմանին։
Երկրորդ պատճառը Սյունքի խորհրդանիշը համարվող Խուստուփ լեռը տեսնելն է։
Պատճառ երրորդ՝ տեսնել անտառի մեջ կորած Վահանավանքը՝ մենաստան, որը գտնվում է Կապանից 7 կմ հեռավորության վրա։ Այն Սյունյանց իշխանների դամբարան է հանդիսանում։ Մենաստանը կառուցվել է 911 թվականին։
Պատճառ չորրորդ՝ տեսնել Քսաջուր աղբյուրը, որը հայտնի է իր բուժիչ ջրով՝ ընդունակ բժշկելու մաշկային մի շարք հիվանդություններ։
Պատճառ հինգերորդ՝ փորձել ավանդական ուտելիքներ, ինչպես օրինակ՝ խաշիլ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...