Լավրովն Արևմուտքի վարած քաղաքականությունը համեմատել է ամուսնական դավաճանության հետ ու առաջացրել ներկաների ծիծաղը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հումորով է արձագանքել լրատվամիջոցների միջոցով Մոսկվային տարբեր պատճառներով մեղադրելու արևմտյան երկրների պրակտիկային, գրում է ria.ru-ն:
«Միջերկրածովյան շրջան. Հռոմեական երկխոսություն» համաժողովում ելույթ ունենալիս Լավրովն արևմտյան երկրներին մեղադրել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն չվարելու համար:
Լավրովն օրինակ է բերել Ֆինլանդիային ու Նորվեգիային, որոնք մեղադրել էին Ռուսաստանին ՆԱՏՕ-ի Trident Juncture զորավարժությունների ժամանակ GPS-ի աշխատանքին միջամտելու համար: ՌԴ նախարարը նշել է, որ քաղաքակիրթ մարդիկ անձամբ են մեղադրանքներ հնչեցնում, այլ ոչ լրատվամիջոցների միջոցով:
«Եթե դուք խնդիրներ կամ կասկածներ ունեք ձեր կնոջ հանդեպ, դուք ուղիղ նրան եք հարցնում, այլ ոչ թե դիմում լրատվամիջոցներին»,- ասել է Լավրովը:
Դահլիճում ներկաները ծիծաղով ու ծափերով են ողջունել Լավրովի համեմատությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...