Հենրիխ Մխիթարյանը թիմակիցների հետ մասնակցել է երեխաներին աջակցող ակցիայի
Լոնդոնի «Արսենալը» թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, որը նվիրված է երեխաների պաշտպանությանը ջեմպերի սուրբծննդյան օրվա շրջանակում: Տեսահոլովակում նկարահանվել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չեխ դարպասապահ Պետր Չեխը եւ անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկը: Ջեմպերի սուրբծննդյան օրն Անգլիայում ամեն տարի նշվում է որեւէ ուրբաթ: Ակցիայի կազմակերպիչ Save the Children ընկերությունը զբաղվում է ամբողջ աշխարհում երեխաներին օգնելով՝ պայքարելով նրանց կրթություն ստանալու, առողջության, բռնությունից խուսափելու եւ այլ հարցերի համար: Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է «զոհաբերել» 2 ֆունտ ստերլինգ եւ հագնել սվիտեր: Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 12-րդ տուրից հետո «Արսենալը» 24 միավորով 5-րդն է եւ 3 միավոր է հետ չորրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից»: Անգլիայի առաջնությունում լոնդոնյան ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 25-ին՝ հյուրընկալվելով «Բորնմութին»: Վերջերս Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել էր Ջիբրալթարի (6:2) եւ Լիխտենշտեյնի (2:2) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի խաղերին:
Տեսանյութը՝ այստեղ


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը