Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել Փիս անունով հնդկահավին (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվան ընդառաջ մասնակցել է Սպիտակ տանն ավանդաբար անցկացվող միջոցառմանը, որի ժամանակ երկրի ղեկավարը ներում է շնորհում տոնական սեղանի համար Սպիտակ տուն բերված հնդկահավերին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Թրամփը ներում է շնորհել Փիս անունով թռչնին:
«Ուրախ եմ հայտարարել, որ այսօրվա հաջողակ թռչունը Փիսն է, որի մրցակիցը Քերոթս անունով հնդկահավն էր: Ընտրությունը եղել է ազնիվ: Ցավոք, Քերոթսը չի ցանկացել ընդունել իր պարտությունն ու պահանջել է ձայների վերահաշվարկ: Ցավում եմ, Քերոթս, բայց քեզ համար վատ լուր ունեմ՝ քվեարկության արդյունքը չի փոխվել»,-կատակել է նախագահը:
Այնուհետև նա շնորհավորել է ամերիկացիներին Գոհաբանության տոնի առթիվ ու միասնության կոչ արել:
Նշվում է, որ միջոցառման ժամանակ Թրամփին ուղեկցել են կինը՝ Մելանյան, ավագ դուստրը՝ Իվանկան, փեսան ու թոռները:
Հնդկահավերին ներում շնորհելու ավանդույթը ձևավորվել է անցած դարի 40-ական թվականներին, սակայն այն պաշտոնական կարգավիճակ է ստացել միայն Ջորջ Բուշ ավագի կառավարման օրոք։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...