Ուշագրավ դեպքեր. դատավորները լիազորությունները վայր կդնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում ուշագրավ դեպքեր են իրար հաջորդում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի դատավոր պատրաստվում են առաջիկայում վայր դնել իրենց լիազորությունները: Այդ դատավորների թվում շրջանառվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի եւ ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի անունները:
Շատերը հակված են կարծելու, որ Ռշտունին ու Պապոյանը դատական համակարգից հեռանում են քաղաքական դրդապատճառներով. Վազգեն Ռշտունու՝ համակարգից դուրս գալը պայմանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործով (ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը վերացրեց նրա խափանման միջոցը՝ կալանքը, սակայն ՀՀ ՎՃռաբեկ դատարանը գործը կրկին ուղարկեց ՀՀ Վերաքննիչ դատարան նոր քննության), ուստի Ռշտունին հետագա պատասխանատվությունից խուսափելու համար է որոշել լքել դատական համակարգը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է դիմել Ռշտունուն, սակայն նա գտնվում է արտերկրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...