Հայտնի են International Emmy Awards մրցանակաբաշխության հաղթողների անունները
Այսօր Նյու Յորքում հայտնի են դարձել International Emmy Awards մրցանակաբաշխության հաղթողները: Արդյունքները հրապարակվել են մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
Լավագույն դերասան է ճանաչվել դանիական «Աստծո ճանապարհները» (Herrens Veje) հեռուստասերիալի գլխավոր դերակատար Լարս Միկկելսենը։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Աննա Շուդթը՝ գերմանական «Մրսածությունը լրիվ բավական կլիներ» (Ein Schnupfen hätte auch gereicht) հեռուստասերիալում խաղացած դերի համար:
Մրցանակի են արժանացել Nevsu իսրայելական կատակերգությունը, BBC հեռուստաալիքի արաբական տարբերակի արտադրած «Մնաս բարով, Հալեպ» (Goodbye, Aleppo) փաստագրական ֆիլմը և իսպանական «Թղթե տուն» (La Casa de Papel) սերիալը՝ որպես լավագույնն իրենց ժանրում:
Մրցանակաբաշխության ժամանակ շնորհվել է 11 արձանիկ՝ 10 երկրների ներկայացուցիչներին և արտադրանքներին:
International Emmy Awards-ը ֆիլմարտադրության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկն է, որը շնորհվում է ԱՄՆ-ից դուրս ստեղծված լավագույն հեռուստատեսային նախագծերի համար:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում