Ամերիկացի գործարար Մայքլ Բլումբերգը գրեթե 2 մլրդ դոլար է նվիրաբերել կրթությանը
Ձեռնարկատեր, ֆիլանտրոպ եւ Նյու Յորքի նախկին նահանգապետ Մայքլ Բլումբերգը 1,8 մլրդ դոլար է նվիրաբերել Ջոնս Հոփքինսի համալսարանին: Այդ մասին նա հայտնել է իր Twitter-օտահաշվում:
«Ես Ջոնս 1,8 մլրդ դոլար եմ տալիս Հոփքինսի համալսարանին որպես ֆինանսական օգնություն, որպեսզի ուսանողների ընդունումը կախված լինի նրանց արժանիքներից: Ես ցանկանում եմ հնարավորությունների նույն այն դուռը, որը ես ունեի, բացել տաղանդավոր ուսանողների սերունդների համար՝ անկախ նրանց ֆինանսական վիճակից»,-գրել է նա:
Բլումբերգը The New York Times թերթում տպագրված իր հոդվածում նշել է, որ ԱՄՆ-ի համալսարաններում ընդունող հանձնաժողովը փաստաթղթերն ուսումնասիրելիս ուշադրություն է դարձնում բուհում ուսումնառության դիմաց դիմորդի վճարելու կարողությանը:
Այդ պատճառով ոչ հարուստ ընտանիքներից ավելի բարձր առաջադիմությամբ ընդունվողները կրթություն ստանալու հնարավորություն չունեն: Գործարարը հավելել է, որ այժմ ֆինանսները որոշիչ գործոն չեն լինի Ջոնս Հոփքինսի համալսարան ընդունվելու համար, քանի որ հաստատությունը կկարողանա վարկերը փոխարինել դրամաշնորհներով:
Մայքլ Բլումբերգը Նյու Յորքի քաղաքագլուխն Է եղել 2002-ից մինչեւ 2013 թվականը: Նա Bloomberg լրատվական գործակալության հիմնադիրն Է ու սեփականատերը: 2014 թվականից զբաղեցնում է ՄԱԿ-ի՝ քաղաքների ու կլիմայի փոփոխության հարցերով հատուկ դեսպանորդի պաշտոնը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում