Գալկինի և Տիմատիի հայ վարսահարդարը լավագույններից մեկն է Ռուսաստանում
Ռուսաստանում ամենահայտնի սափրող, վարսահարդար-ոճաբաններից մեկը համարվում է Անդրանիկ Ստեփանյանը: Նա Նիդերլանդներից է և վերջին 4 տարում ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերի վարսահարդարն է համարվում: Նրան ուղղակի Անդո են ասում:
Իր առաջին քայլերը հայազգի ոճաբանը սկսել է դեռ Երևանում, 17 տարեկանում: Զբաղմունքը սկզբում սիրողական էր: Հասարակ մկրատով կտրում-հարդարում էր ընկերների մազերը: Իսկ Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո սիրողական զբաղմունքը նրա համար դարձավ լուրջ մասնագիտություն: 2014-ին Անդրանիկը տեղափոխվեց Մոսկվա: Պատճառն այն աղջիկն էր, որին սիրում էր Անդրանիկը, և որը հետագայում դարձավ նրա կինը:
Այսօր Անդրանիկն ամենաթանկ վարձատրվող ոճաբաններից մեկն է: Նրա մոտ ամենահասարակ վարսահարդարումն արժե 3 000 ռուբլի: Նա ունի մի քանի հարյուր մշտական հաճախորդ, որոնց գերակշիռ մասը հայտնի երգիչներ ու դերասաններ են: Նրանց թվում է Տիմատին, L’One-ը, Եգոր Կրիդը, Մոտը, Մաքսիմ Գալկինը, Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ, հոլանդացի Քվինսի Պրոմես:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում