Անմոռանալի թռիչք. լեհական ավիաընկերության ուղևորներն ինքնաթիռի թռիչքն ապահովելու նպատակով գումար են հանգանակել պահեստամաս ձեռքբերելու համար
Պեկին Վարշավա չվերթ իրականացնող Boeing 787 Dreamliner ինքնաթիռի հիդրավլիկ պոմպի խափանման պատճառով ուղևորները արտակարգ իրավիճակում են հայտնվում: Ինքնաթիռի օդաչուն նոր պոմպ գնելու համար պահանջվող կանխիկ գումարից պակասող 340 դոլարը խնդրում է ուղևորներից, թեպետ ավիաընկերության կանոններով նման բան ոչ մի դեպքում չի թույլատրվում: Չորս ուղևոր արձագանքում են և 10 ժամ տևած վերանորոգման աշխատանքներից հետո 249 ուղևորներով Boeing-ը բարեհաջող չվերթ է կատարում դեպի Վարշավա:
Լեհաստանի մայրաքաղաքի օդանավակայանում չորս ուղևորներին խնդրում են սպասել. LOT-ի ներկայացուցիչը վերադարձնում է նրանց գումարը: «Գիտեմ, այսօր դուք բախվել եք արտակարգ, բացառիկ իրողության, որի համար ներողություն եմ խնդրում: Կարող եք հավատալ կամ ոչ, բայց Պեկինում պահեստի աշխատակիցը բացի կանխիկից՝ հրաժարվել է վճարման ցանկացած այլ ձևից, որից և առաջացել է այս ամբողջ թյուրիմացությունը»,- բացատրել է LOT գործադիր տնօրեն Մաչեյ Վիլկը:
Որպես բարոյական փոխհատուցում ավիաընկերությունը չորս ուղևորներին հաջորդ չվերթի բաց ամսաթվով տոմսեր է տրամադրել:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում