Որսորդը սպանել է մի եղջերուի, որի եղջյուրների մեջ խրված դիակ կար
ԱՄՆ Կենտուկի նահանգում մի եղջերու է սպանվել, որի եղջյուրներում մեկ այլ կենդանու գլուխ էր խրվել: Այս մասին հաղորդում է USA Today-ը:
Մեռած եղջերուի մնացորդները մի քանի շաբաթ մնացել էին նրա եղջյուրների վրա: Ըստ Կենտուկիի Վայրի բնության և ձկնային պաշարների մասնաճյուղի աշխատակից Թոնի Դանքերի, դրանք մեկ այլ արուի մնացորդներ են, որի հետ նա պայքարել է տարածքի կամ զուգավորման իրավունքի համար:
Կռվի ժամանակ եղջերուն մահացել է, և նրա դիակը խրվել մնացել հակառակորդի եղջյուրների մեջ: Դանքերի կարծիքով՝ կենդանին ստիպված էր դիակը քարշ տալ իր հետ այնքան ժամանակ, մինչև մարմինը քայքայվել և գլուխն անջատվել է: Այս տեսքով էլ որսորդը նկատել ու սպանել է նրան:
Եղջերուների զուգավորման սեզոնը աշնանն է: Այս ժամանակ արուները մենամարտում են կողակցի իրավունքի համար:



















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում