Պատվավոր «Օսկարի» շնորհման արարողությունը կկրճատվի Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով
Ամերիկյան կինոյի գեղարվեստական ակադեմիան կփոխի կինոյի Governors Awards մրցանակի ձեւաչափը: Կարմիր գորգի վրայով երթը կրճատվելու է, սահմանափակվում է նաև արարողակարգի մեկնարկից առաջ տրվող ավանդական հարցազրույցները: Կազմակերպիչների խոսքերով՝ դա արվում է՝ ելնելով Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների հանդեպ հարգանքից: Միեւնույն ժամանակ, արարողությունը եւ դրանից հետո տրվող ճաշկերույթը տեղի կունենա ըստ նախնական պլանավորման, հաղորդում է Medusa-ն: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ի երեկոյան: «Օսկարի» արձանիկները կինոյի զարգացման գործում ունեցած ներդրման համար կստանան հրապարակախոս Մարվին Լևին, կոմպոզիտոր Լալո Շիֆրինը, դերասանուհի Սիսելի Թայսոնը:
Հրդեհները Կալիֆոռնիայում շարունակվում են նոյեմբերի սկզբից: Վերջին տվյալների համաձայն, աղետի զոհերի թիվը հասել է 79-ի, անհայտ կորել՝ 1278 մարդ:
Հիշեցնենք, որ այս տարին գիտնականները համարել են մարդկության պատմության մեջ ամենավատ տարին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում