Ջոն Լենոնի մարդասպանը բացահայտել է իր գործողության մանրամասները
Լեգենդար The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնին սպանած Մարկ Չեպմենը բացահայտել է որոշ մանրամասներ։ Չեպմենի խոսքով՝ նա ընդարձակ փամփուշտներ է օգտագործել, որպեսզի երգիչը մահանա միանգամից և չտանջվի։ Այդմասին գրում է Daily Mail-ը։
Եգչի մարդասպանը նաև ավելացրել է, որ հանցագործությունից առաջ շատ երկար է մտածել, թե արժե արդյոք անել դա։ Մարկը նույնիսկ աղոթել է, սակայն հեռու է գնացել իր մտքերում և չի կարողացել կանգ առնել։
«Ես շատ հեռու եմ գնացել։ Ես հիշում եմ, որ միտք ունեցա այն մասին, որ ահա՝ալբոմը կա, նա ստորագրություն է թողել դրա վրա և կարելի է արդեն տուն գնալ։ Բայց ես չէի կարող տուն գնալ»,- պատմել է Չեպմենը։
Նա նշել է, որ սպանել է Լենոնին ոչ թե ատելությունից, այլ որովհետև փառքի է ձգտել։ Այժմ Չեպմենն ասում է, որ ամեն տարի ավելի է զղջում իր արարքի համար և այն անիմաստ է համարում։
Նշենք, որ այժմ արդեն 63-ամյա Մարկ Չեպմենը 2000 թվականից սկսած յուրաքանչյուր երկու տարին մեկ դիմում է պատիժը մեղմացնելու համար և մերժվում։
1980 թվականին Նյու Յորքում Ջոն Լենոնին սպանած Մարկ Չեպմենը դատապարտվել է ցմահ ազատազրկման։



















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում