Իրանն ինչպե՞ս կարձագանքի Արցախի ուղերձներին
«168 ժամը» գրում է. «Իրանը բարիդրացիական հարաբերություններ է փորձում պահպանել իր հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ: Բնականաբար, միամտություն կլինի կարծել, որ պաշտոնապես նման ուղերձներին ներկայումս հնարավոր է արձագանքել այնպես, ինչպես Արցախը կցանկանար: Սակայն կարևոր է, որ հնչեն նման ուղերձներ, և ես վստահ եմ, որ Իրանն իր դիվանագիտական խողովակներով արձագանքում է, հայկական կողմերի համար ընդունելի է այս հարցում Իրանի դիրքորոշումը, որն այս պայմաններում չի կարող այլ լինել»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի դիտարկմանը, թե Արցախը պատրաստ է Իրանի հետ հարաբերությունների հաստատման:
Իր հերթին՝ մեկ այլ իրանցի քաղաքագետ Կայհան Բարզեգարն ասել է, որ հարաբերությունների բացակայության դեպքում, երբ կա ցանկություն երկկողմ հարաբերություններ հաստատելու և սահման բացելու հարցում, սակայն դա հնարավոր չէ, պետք է սկսել ակտիվացնել շփումները ժողովուրդների միջև, բարձրացնել միմյանց նկատմամբ ճանաչողությունը: «Միանգամից ոչինչ տեղի չի ունենում: Ներկայումս չկան հնարավորություններ՝ սկսելու նման պաշտոնական գործընթաց: Սակայն կարող են ակտիվացվել մշակութային կապերը, ճանաչողական ծրագրեր կարող են իրականացվել, որպեսզի ժողովուրդների միջև կապ ստեղծվի, ամրապնդվի, որն իր հերթին կնպաստի հետագայում ձևավորվելիք քաղաքական հարաբերություններին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ԻԻՀ-ի և ԱՀ-ի միջև հարաբերություններ կհաստատվեն ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման, կարգավիճակի հստակեցման դեպքում:
«Կարծում եմ՝ իրատեսական չի լինի նշել, որ մինչ կարգավորումը Իրանը պատրաստ կլինի նման քայլերի, քանի որ դա լի է տարածաշրջանային վտանգներով, որից Իրանը խուսափում է: Որքան էլ դժվար է, Իրանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Ադրբեջանի հետ Իրանը լուրջ խնդիրներ ունի»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...