14 500 դոլար, 13 000 եվրո, ավելի քան 2 մլն դրամ. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը հայտարարագրել է բնակարան, դրամական միջոցներ եւ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա եկամտի չափը: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ա. Բալյանը շարժական գույք չի հայտարարագրել:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 2 750 000 ՀՀ դրամ, 14 500 ԱՄՆ դոլար եւ 13 000 եվրո:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 2 407 737 ՀՀ դրամ:
Նշենք, որ 1996–2017 թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչեւ գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններ: 2017–2018 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...