«Դա իմ ընտանիքն է». Դատավորը ԲԴԽ անդամ ընտրվելուն պես հրաժարական է տվել. թեժ ընտրությունների մանրամասները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում ԲԴԽ անդամ է ընտրվել դատավոր Նախշուն Տավարացյանը: Այդ ընտրությունները բավական թեժ են ընթացել, հաջորդել են «հետընտրական կրքեր», որոնց արդյունքում էլ Տավարացյանը հրաժարական է ներկայացրել:
Բանն այն է, որ Տավարացյանը հավաքել է 22 ձայն, մինչդեռ մեկ այլ դատավոր՝ Սուրեն Անտոնյանը, ստացել է 72 քվե: Բայց քանի որ օրենքով ԲԴԽ կազմում պետք է պահպանվի նաեւ գենդերային հավասարություն, ընտրված է համարվել քիչ ձայն ստացած կին դատավորը: Այս հանգամանքը դուր չի եկել Անտոնյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նախշուն Տավարացյանը հայտարարել է. «Դատավորները ականատես եղան, երբ հաշվիչ հանձնաժողովը հայտարարեց, որ օրենքով տրված իմ իրավունքից ես օգտվել էի: Բայց սկսվեցին տարաբնույթ մեկնաբանություններ, համակարգում ստեղծվեց անառողջ մթնոլորտ, սկսեցին տեղիք տալ տարբեր քննարկումների, ընդհուպ մինչեւ օրենքի մեկնաբանության հասան: Ես, տեսնելով, որ անհամերաշխություն է, անառողջ մթնոլորտ է ստեղծվում, իսկ դա իմ ընտանիքն է, ես չէի կարող մարդկանց կամքին հակառակվել, հրաժարվեցի»,- ասել է նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...