Կադիրովը սպիտակ «Մերսեդես» է նվիրել 4105 անգամ գետնից պոկում վարժություն կատարած տղային (տեսանյութեր)
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը շքեղ նվեր է մատուցել 4105 անգամ գետնից պոկում վարժություն կատարած չեչեն տղային:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարությանը հղումով, Կադիրովը ճերմակ «Մերսեդես» մեքենա է նվիրել Ռահիմ Կուրիևին:
Հայտնի է, որ փոքրիկ տղան հասցրել է կատարել վարժությունը 2 ժամ 26 րոպեում, թեև Ռուսաստանի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն աննշան հարցեր ունեն ռեկորդի հետ կապված, ինչի պատճառով այն դեռ պաշտոնապես չի գրանցվել:
Իր հերթին, Կադիրովը համոզմունք է հայտնել, որ տղան վստահաբար կարող է կրկնել ռեկորդը, «միայն թե հանձնաժողովի անդամներն այն մինչև վերջ դիտելու համբերություն ունենան»:
«Այս մեքենան քեզ նվիրել է Ահմադ Հաջի Կադիրովի անվան բարեգործական հիմնադրամի նախագահ Այմանի Կադիրովան (Չեչնիայի նախագահի մայրը), թող քո հայրը քեզ տեղափոխի դրանով, դու արժանի ես երթևեկել սպիտակ «Մերսեդեսով», - ասել է Կադիրովը երեխայի հետ հանդիպման ժամանակ:
Ռահիմն իր հերթին հայտարարել է, որ կարող է կատարել վարժությունն ավելի քան 5000 անգամ: Իր ունակությունները նա շտապել է ցուցադրել նոր մեքենայի դիմացի հատվածի վրա:


















































Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...