Հայ միլիոնատիրոջ դուստրը Ռուսաստանի ամենացանկալի հարսնացուների շարքում
Ռուսական «People Talk» հրատարակչությունը հրապարակել է Ռուսաստանի «15 ամենացանկալի հարսնացուների» վարկանիշը, որում ընդգրկվել է նաև հայազգի գործարար Ալբերտ Ավդոլյանի 22-ամյա դուստրը` Էլվիրան: Գրում է Rusarminfo.ru-ն:
«Էլվիրա Ավդոլյանը Instagram-ի իսկական աստղ է, որի սելֆիները հարյուրավոր մեկնաբանությունների են արժանանում, իսկ Zuhair Murad նորաձևության տան նրա շքեղ զգեստների հավաքածուին ցանկացած մեկը կարող է նախանձել», - գրում է հեղինակը:
Հրատարակչությունը նաև նշում է, որ Էլվիրայի հետ ծանոթանալը հեշտ չի լինի, քանի որ վերջինս անձնական վարորդի ուղեկցությամբ և Rolls Royce-ով է տեղաշարժվում:
Ալբերտ Ավդոլյանը` հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ռուսաստանցի գործարար է, որի կարողությունը 700 միլիոն դոլար է գնահատվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի «տեխնոլոգիական միլիարդատերերի» վարկանիշը, որում ընդգրկվել էր նաև գործարար Ալբերտ Ավդոլյանը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում