Զավեն Անդրիասյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող
Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանը մասնակցել են Սենթ Լուիսի մրցաշարին:
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Winter Chess Classic շախմատային փառատոնը, որի շրջանակում անցկացվում էին երկու շրջանային մրցաշարեր՝ A և B խմբերով: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը B խմբում 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր և Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Միխալևսկու հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք, որում մեր գրոսմայստերն ուժեղ գտնվեց իր մրցակցից:
Այս խմբում հաջող հանդես եկավ նաև պատանի գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով 5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Մրցաշարի A խմբի հաղթող դարձավ Կուբայի ներկայացուցիչ Պերես Յունիևսկին, ով վաստակեց 7 միավոր: Այս ենթախմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը վաստակեց 5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը