Ազատեցին աշխատանքից, որ հետո ռեկտոր նշանակեն
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Լիլիթ Սևակի Արզումանյանը ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը /1973-1978/: 1979-1990թթ. աշխատել է ԵՊՀ հրատարկչությունում 1991-1993թթ.` Հայաստանի Հանրագիտարանում:
1990-1992թթ. աշխատանքին զուգահեռ հեռուստատեսության առաջին ալիքի «Թատերական հյուրասենյակ» հաղորդաշարի հեղինակն էր և վարողը: 2002-2009 թթ. «ԱրմենԱկոբ» հեռուստատեսության «Մեր թատրոնը», ապա «Մշակույթ» հաղորդաշարերի հեղինակն էր և վարողը:
1988թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելքը հայ արձակում» թեմայով և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2001թ. պաշտպանել է դոկտորական` «Պարույր Սևակի պոեմները» թեմայով և ստացել գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
2001թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2005-ից` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ:
Լ. Արզումանյանը հինգ գրքի /գրականագիտություն և արձակ/ և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է:
1993 թվից Լ. Արզումանյանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալն էր, 2013-2018թթ.` Հանձնաժողովի նախագահը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Իսկ Լիլիթ Արզումանյանը ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատվել էր հեղափոխությունից առաջ` Արայիկ Հարությունյանի կողմից:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում