«Կարեւորի մասին». Հարցազրույց Գեղամ Նազարյանի հետ
Խորհրդարանական առաջիկա ընտրությունները դժվար է համարել ազատ, արդար եւ թափանցիկ: Այս կարծիքին է քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Նրա խոսքերով, ազատ ընտրություն անցկացնելու համար նախ անհրաժեշտ են հավասար հնարավորություններ:
«Քաղաքական դաշտը հունիսից հետո այդպես էլ չկարողացավ վերակազմավորվել, վերականգնվել, ձեւավորվել, որովհետեւ որպես այդպիսին Հայաստանում չկա քաղաքական դաշտ, շատ թույլ, ինչ-որ անորոշ ֆորմաներով դաշտ էր, որը մայիսից հետո ընդհանրապես վերացավ: Եւ հիմա ես համոզված եմ, որ կլինի մոտավոր այն, ինչ որ եղավ Հայկոյի ընտրության ժամանակ»,- նշում է Գեղամ Նազարյանը:
Այն տոկոսները, որը ստացավ Հայկ Մարությանի գլխավորած ցուցակը, Գեղամ Նազարյանի խոսքերով տխրելու տեղիք տվեց, որովհետեւ մայրաքաղաքի բնակիչներն ազատ, արդար ընտրություններով քաղաքը վստահեցին բացարձակ անփորձ մեկին:
Ինչու՞ առանց ընտրական օրանսգրքի, կուսակցությունների մասին օրենքի փոփոխության իշխանությունները որոշեցին գնալ արտահերթ խորհրդարանակն ընտրությունների ճանապարհով:
Գեղամ Նազարյանը ենթադրում է՝ ինչ-որ մեկը հուշեց իշխանություններին, որ ձեր վարկանիշը կտրուկ անկում է ապրում, եւ իշխանությունը կորցնելու վտանգը դրդեց դեկտեմբերին ընտրություններ կազմակերպել:
«Այլ պատճառ չկա, որովհետեւ ընտրական օրենսգիրքը չի փոխել, ընտրացուցակները կարգի չեն բերվել, քաղաքական դաշտը չկարողացավ ռեստարտ լինել…Այն ուժը, որը իրոք ուզում էր, որ Հայաստանը լինի ժողովրդավարական, չէր շտապի դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կազմակերպել»:
Իսկ ձեւավորվող խորհրդարանը շատ կարճ ժամանակ անց չի արտացոլելու հասարակական տրամադրությունները: Նազարյանի կարծիքով չի կարող լինել 5 տարվա խորհրդարան. «Որովհետեւ ամեն օր իրենց վարկանիշը փոխվելու է, ավելի ճիշտ՝ ընկնելու է»:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...