Որոշվել է արևի տակ մնալու օպտիմալ ժամանակը
Իսպանացի գիտնականները որոշել են, թե որն է արեւային լոգանքների օպտիմալ ժամանակն ու տեւողությունը։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Science of the Total Environment ամսագրում։
Գնահատման համար գլխավոր չափանիշ են ընտրել վիտամին D –ի օպտիմալ չափաբաժնի ստացումը, որը մարդու մաշկի մեջ սինթեզվում է արեւային լույսի ազդեցության տակ։
Հունվարին արեւի տակ խորհուրդ է տրվում մնալ մոտ 130 րոպե, ընդ որում պետք է բաց լինի մարմնի մակերեսի առնվազն տասը տոկոսը։ Ապրիլին ու հուլիսին բավական է տասը րոպեն, բայց մարմնի մոտ մեկ քառորդը պետք է բաց լինի։ Հոկտեմբերին արեւի տակ պետք է մնալ կես ժամ։ Այս ռեկոմենդացիաները ճիշտ են հարավային չափավոր լայնությունների համար։
Իսկ հյուսիսային միջին լայնություններում ձմռանը արեւի տակ պետք է ավելի երկար գտնվել։ Ճառագայթումը, որը արտադրվում է 10։00-ին, բավական է, որպեսզի ընդհանուր 9․7 ժամում բավարարվի վիտամին D –ի նկատմամբ օրգանիզմի պահանջը։ Իսկ ժամը 16։00-ին արտադրող ճառագայթման ազդեցության տակ պետք է գտնվել 5․7 ժամ։ Երկու դեպքերում էլ պետք է բաց լինի մարմնի առնվազն տասը տոկոսը։
Մյուս կողմից էլ գարնանը կամ ամռանը արեւի տակ մոտ տասը րոպե գտնվելը՝ ժամը 13։00-ից սկսած, ու մոտ 20 րոպե՝ 15։00-17։00 ժամանակահատվածում , բավական է վիտամին D–ի օրական պահանջի բավարարման համար։ Ընդ որում պետք է բաց լինի մարմնի մակերեսի առնվազն մեկ քառորդը։
Իրենց եզրակացություններին գիտնականները հանգել են 2003-2010 թթ ժամանակահատվածում յուրաքանչյուր սեզոնի մեկ ամսվա ընթացքում ՝ վերլուծելով արեւային ճառագայթման պարամետրերը։
Այս եզրակացությունները ճիշտ են մաշկի երրորդ տեսակ ունեցողների համար (ովքեր մուգ գույնի մազեր ունեն, շագանակագույն կամ մոխրագույն աչքեր, սովորաբար թուխ մաշկ ու չունեն պեպենների), հենց այդ տեսակին է պատկանում իսպանացիների մեծ մասը։ Իսկ ավելի բաց մաշկ ունեցողները պետք է ավելի քիչ մնան արեւի ակ՝ այրվածքների վտանգից խուսափելու համար։ Դա նշանակում է, որ լույսի բնական աղբյուրների միջոցով նրանք ամենայն հավանականությամբ բավականաչափ վիտամին D չեն ստանում։
Նաեւ հեղինակները նշում են, որ միջին տարիքի մարդկանց մոտ վիտամին D–ի արտադրությունը կազմում է երեխաների մոտ դրա արտադրության 66 տոկոսը։ Մասնագետները առաջարկում են կենսաբանական ակտիվ նյութի հնարավոր պակասը լրացնել սննդային հավելումներ ընդունելով։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում