5 վիտամին և հանքանյութ, որոնք օգնում են արագ նիհարել
Նիհարելու համար կարևոր է ոչ միայն առողջ սննդակարգը, այլև օրգանիզմում սննդարար նյութերի բավարար մակարդակը: Med2.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամիններն ու հանքանյութերն օգնում են ազատվել ճարպերից, մկանային զանգված ձեռք բերել:
Վիտամին B12: Այս վիտամինի բավարար մակարդակն էներգիա է հաղորդում, արագացնում նյութափոխանակությունը, ինչը նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն: Այս վիտամինը նպաստում է նաև ուղեղի և նյարդային համակարգի բնականոն աշխատանքին:

Մագնեզիում: Մագնեզիումն օրգանիզմում մի շարք կարևոր գործառույթներ ունի: Այն նպաստում է մթերքի վերածմանն էներգիայի, օգնում ազատվել հոգնածությունից, մկանային ջղակծկումներից: Արդյունքում՝ այն հնարավորություն է տալիս բարձրացնել ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունավետությունը: Հավասարակշռված սննդակարգը հնարավորություն կտա խուսափել այս հանքանյութի մակարդակի նվազումից: Հակառակ դեպքում անհրաժեշտություն կլինի հավելումներ օգտագործել, միայն թե՝ բժշկի նշանակմամբ:

Վիտամին C: Վիտամին C-ով հարուստ են ելակը, նարինջը, կարմիր պղպեղը և այլ մթերքներ: Այս վիտամինի բավարար մակարդակը ևս շատ կարևոր է օրգանիզմի համար, իսկ անբավարարության դեպքում կարող են լուրջ խնդիրներ նկատվել, այդ թվում՝ զարկերակային ճնշման տատանումներ: Վիտամին C-ն կարևոր հակաօքսիդանտ է, որն անհրաժեշտ է մկանային զանգված ձեռք բերելու, ճարպերն այրելու համար:

Սննդային մանրաթելեր: Սրանք նպաստում են ավելորդ քաշից ազատվելուն, ճարպի յուրացմանը: Երկար ժամանակով հագեցածության զգացում են հաղորդում, ինչը հնարավորություն է տալիս խուսափել չափից շատ ուտելուց:

Կալցիում: Այս հանքանյութն անհրաժեշտ է ոչ միայն ոսկորների և ատամների առողջության, այլև մկանային զանգվածի համար: Դրա անբավարար մակարդակը կարող է հանգեցնել մաշկի տակ մեծ քանակով ճարպի կուտակման:



















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում