Գաջեթները վնասակար չե՞ն երեխաների համար
Բրիտանացի գիտնականները վերլուծել են իրենց ամերիկացի գործընկերների ուսումնասիրությունը մանկական քնի վրա գաջեթների ազդեցության մասին: Պարզվել է, որ էկրանների դիմաց անցկացվող ժամանակը զգալի ազդեցություն չի ունենում քնի ամենօրյա ռեժիմի վրա:
2016 թվականին ԱՄՆ-ի գիտնականները հարցումներ են անցկացրել ծնողների շրջանում, թե որքան ժամանակ են անցկացնում երեխաները սմարթֆոնների և համակարգիչների էկրանների առջև: Այս աշխատանքի արդյունքում եզրակացություն է արվել, որ գաջեթների հանդեպ ունեցած կախվածությունը բացասական ազդեցություն է ունենում քնի տևողության վրա և վնասում է երեխաներին և դեռահասներին: Սակայն Մեծ Բրիտանիայի հետազոտողները հերքել են այս եզրակացությւոնը:
Հետազոտողները նշում են, որ ամբողջ օրը էկրանների դիմաց անցկացրած և գաջեթներից առհասարակ չօգտված երեխաների քնի մեջ տարբերությունը շատ փոքր է, որպեսզի ինչ-որ եզրակացություններ անել հնարավոր լինի:
Այսպիսով, օրվա ընթացքում ոչ մի գաջեթ չօգտագործող պատանիները օրական քնում են 8 ժամ 51 րոպե, իսկ երեխաները և երիտասարդները, ովքեր համակարգչի դիմաց օրական 8 ժամ էին անցկացրել, քնում են 8 ժամ 20 րոպե:
Գիտնականները պնդում են, որ այդքան կարևոր չէ, թե որքան ժամանակ է երեխան անցկացնում գաջեթների դիմաց, որքան կարևոր է այն, թե երբ է նա քնում և երբ է արթնանում: Պետք է առաջին հերթին կանոնակարգել երեխայի քնի ռեժիմը: Պետք է նաև հետևել նրան, թե ինչ լուսավորության պամաններում է երեխան օգտվում գաջեթից:
Սա չի նշնակում, որ պետք է երեխաներին թույլ տալ ամբողջ օրը անցկացնել գաջեթների դիմաց: Ռեժիմի բացակայությունը, ինչպես նաև երեկոյան և գիշերը էկրանների առջև նստելը կարող է հանգեցնել մելատոնինի(քնի հորմոն) արտադրության խախտման:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում