Հայաստանում հացի քանակը շարունակում է նվազել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են:
Նշենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 199 հազար 500 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 204 հազար 400 տոննայի դիմաց:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային` տեղեկացնելով, որ հացի արտադրության ծավալների անկումը հետեւանք է մշտական բնակչության թվաքանակի նվազման եւ գնողունակության անկման: Ըստ այդմ, որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, արտադրության ծավալները»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...