Իռլանդացի կինն իր միլիոնները կտակել է որդիներին, սպասքը՝ աղջիկներին
Իռլանդիայում կինն իր որդիներին միլիոնավոր եվրո է ժառանգություն թողել, իսկ աղջիկներին՝ սպասք, հաղորդում է The Irish Times-ը
Ունեցվածքի այսպիսի բաժանումը չի գոհացրել միայն ավագ որդուն, որը 30 տարի աշխատել է ֆերմայում՝ դրա դիմաց ոչինչ չստանալով:
Կնոջ մահից հետո ավագ որդուն բաժին է հասել 42 հազար եվրո արժողությամբ 3.5 ակր հողատարածք, միջնեկին՝ 3 մլն եվրո արժողությամբ՝ 199 ակր և փոքրին՝ 748.5 հազար եվրո:
Աղջիկներին բաժին է հասել 5 հազարական եվրո և տան սպասքը:
Բանն այն է, որ ավագ որդին, երկար տարիներ աշխատելով ֆերմայում, 90 ակր հողատարածք ժառանգելու հույս ուներ: Սակայն վեճի արդյունքում մայրը փոխում է ժառանգությունը և նրա բաժինն ավելի է փոքրանում, իսկ ավելի ուշ նրան ընդհանրապես վռնդում է ֆերմայից: Տղան երկար ժամանակ տաքսու վարորդ է աշխատում և չի շփվում հարազատների հետ:
Դատարանը քննելով ավագ որդու բողոքը, գտնում է որ կինը խախտել է իր բարոյական պարտքը և 1.27 մլն եվրո արժողությամբ 90 ակր հողատարածք է հատկացնում վերջինիս:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում