ԱԱԾ նախկին փոխտնօրենը կոչ է անում Շարմազանովին ընտրել. «Անդավաճան տղա է»
«ՀՀԿ-ականների շրջանում 20% ազնիվ մարդիկ կան, որոնք կապ չունեն նախորդ տարիների ալան-թալանի հետ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:
«ՀՀԿ-ի երիտթեւի ներկայացուցիչներին չեմ սիրել, համարել եմ պատեհապաշտներ, բայց Շարմազանովի մասին այլ կարծիքի եմ: Հույս ունեմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում նա կանցնի»,-նշեց նա: Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ իր աջակիցներին եւ գաղափարակիցներին կոչ է անելու Շարմազանովին ձայն տալ. «Որովհետեւ նա չդավաճանեց…Սերժ Սարգսյանը գուցե եղել է ՀՀ ամենավատ ղեկավարը, բայց ՀՀԿ-ում տղաներ կան, որոնցում մարդկային որակներ են երեւում: Կարծում եմ՝ Շարմազանովն էլ շուտով կհասկանա, որ չի կարելի Սերժ Սարգսյանի «զինվորը» լինել»:
Գուրգեն Եղիազարյանը նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մեջ է լավ որակներ նկատել. «Ազնիվ եւ որակով մարդ է, ճիշտ ժամանակին «նավակը փոխեց»: ՀՀԿ-ականների շրջանում պետք է փնտրել միայն նրանց, ովքեր տասը տարի մասնակցել են երկրի թալանին»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...