Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու
Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել են Հայաստանից տղա երեխա որդեգրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Mirror պարբերականը:
«Նրանք կապվել են Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին այցելել այնտեղ»,- անանուն աղբյուրն ասել է Heat World ամսագրին:
Նա հիշեցրել է, որ Քիմի հոր՝ Ռոբերտի ընտանիքը հայկական էր, ուստի բնական է, որ աստղային զույգը որոշել է երեխա որդեգրել հենց այդ երկրից: «Քիմը շատ է սիրում հորը, և կցանկանա ունենալ փոքր տղա, ով կհիշեցնի նրան հոր մասին»,- ասել է նա:
Աղբյուրի համոզմամբ՝ զույգն արդեն որոշել է, թե ինչ անուն է տալու Հայաստանից որդեգրվող երեխային: «Նրանք արդեն որոշել են երեխային անվանել Սեմ՝ Քիմի ապուպապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, ով հետագայում ԱՄՆ տեղափոխվելուց հետո անունը փոխել էր՝ դարձնելով Սեմ Քարդաշյան:
Նշենք, որ զույգն արդեն երեք երեխա ունի՝ Նորթը, Սեյնթը և Չիկագոն: Վերջին երեխային՝ Չիկագոյին,
զույգն ունեցել էր սուրոգատ մոր օգնությամբ, քանի որ բժիշկներն այլևս արգելել են Քիմ Քարդաշյանին սեփական ուժերով երեխա ունենալ:
Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքը 2015 թվականի ապրիլին 8-ին ժամանել էր Հայաստան:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում