Երևանում բնակարանների միջին գները սեպտեմբերին աճել են, մարզերում՝ նվազել
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները սեպտեմբերին աճել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները դեռ երկար ժամանակ չեն նվազելու:
«Ընդհակառակը, հնարավոր է ավելի աճի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, դրա հետևանքով` նաև գները: Միայն Երևանի կենտրոնում բնակարանների մեկ քմ-ն վաճառվում է 1150 դոլարով: Ըստ վիճակագրական կոմիտեի` կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 552 հազար դրամով, մինչդեռ այն օգոստոսին արժեր 541 հազար 800 դրամ, իսկ անցած տարվա սեպտեմբերին` 452 հազար 800 դրամ:
Մինչդեռ մարզերում հակառակ պատկերն է. անշարժ գույքի գները նվազել են: Մասնագետները համոզված են, որ մարզերի բնակիչները, չկարողանալով աշխատանք գտնել, ստիպված վաճառում են իրենց բնակարանները և բնակություն հաստատում կա՛մ Երևանում, կա՛մ էլ մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...