Մեր գերխնդիրը պետք է լինի «օրորոցային վրեժ» հայտարարելը. ՕՐՕ-ի քարոզարշավը Մրգաշենում (Lուսանկարներ, տեսանյութ)
Երեկ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը Կոտայքի մարզում իրականացվող քարոզարշավի շրջանակներում վերջին այցը կատարեց Սեյրան Օհանյանի հայրենի Մրգաշեն գյուղ: Այստեղ նրանց դիմավորեցին մեծ խանդավառությամբ, կենդանի երաժշտությամբ: Դաշինքի անդամները նախ ծաղիկներ դրեցին արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանին, ապա սկսեցին շփվել բնակիչների հետ: Գյուղի տարեց բնակիչներն առանձնակի ջերմությամբ էին լցվել՝ տեսնելով Սեյրան Օհանյանին: Վերջինս գրկախառնվեց նրանց հետ՝ նշելով, որ հիշում է բոլորին: ՍԵյրան Օհանյանը, ելույթով հանդես գալով, նախ նշեց, որ Մրգաշենում է անցել իր պատանեկությունը, այստեղ է ավարտել դպրոցը:
Խոսելով դաշինքի ծրագրերի մասին՝ Օհանյանը նշեց, որ տնտեսության զարգացման անհրաժեշտ պայմաններից է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելը:
« Մենք փոքր և միջին բիզնեսի համար՝ մինչև 65 մլն շրջանառություն ունեցող, 5 տարով ազատելու ենք հարկերից»,-նշեց նա:
Մյուս կարևոր հարցն արտագաղթն է, ոչ միայն երկրից դուրս, այլև սահմանամերձ գյուղերից շրջկենտրոններ և մայրաքաղաք:
«Դրա համար մենք ներդրել ենք մայրական կապիռտալի գաղափարը: Առաջին ծնվող երեխաների համար հատկացվել է 100 հազ. դրամ, երկրորդի համար մնալու է նույնը՝ 500 հազ. Դրամ, երրորդը՝ 1 մլն, չորրորդը՝ 2մլն դրամ: Բացի դրանից չորրորդ երեխայի ծնվելուց հետո 3 մլն դրամ մայրական կապիտալ է ձևավորվելու , որպեսզի ծնողներն իրենց հնարավորության շրջանակներում որպեսզի օգտագործեն: Եվ ամսեկան 18 հազար դրամի փոխարեն հատկացվե;ու է 30 հազ. դրամ»:
Ըստ այդմ Օհանյանի կարծիքով մեր գերխնդիրը պետք է լինի մեր հակառակորդին «օրորոցային վրեժ» հայտարարելը: Իսկ այսօր իշխանությունները այս ամենի մասին մտածելու փոխարեն, երբ տեսնում են, որ ժողովուրդը ըմբոստանում է, ավելացնում են Ոստիկանության, Ազգային անվտանգության ուժերին:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...