Կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ. Տոնոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ 2020 թվականը Հայաստանինն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ 2020 թվականը Հայաստանինն է, որոշումը կկայացվի, երկու օրվա ընթացքում պարզ կլինի»,–նշեց նա։
Հարցին՝ հնարավոր է որոշումը հօգուտ մեզ չկայացվի, Տոնոյանը նկատեց. «Ես այդպես չէի ձեւակերպի «հօգուտ» ինչ–որ մեկի։ Կա նորմատիվ կարգավորում ՀԱՊԿ–ում, պետք է որոշում կայացվի երկրի ղեկավարների կողմից։ Այս փուլում մեր հերթն է»,–հավելեց նա։
Հարցին՝ հնարավոր է, այնուամենայնիվ, գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը, եւ դա արդյոք կհամարվի դիվանագիտական ձախողում, որին ի պատասխան Տոնոյանը նշեց, որ կարող են լինել քաղաքական պայմանավորվածություններ, որոնց մասին ինքը տեղյակ չէ։ «Կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ որոնց վերաբերյալ ես ուղղակի տեղյակ չեմ։ Սակայն իմ սկզբունքային մոտեցումն է, որ ՀՀ–ն պետք է շարունակի պաշտոնավարումը»–եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը հետ է կանչել Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...