«Ես այն կանանցից մեկն եմ, որոնց թույլ չեն տվել խոսել, որոնց հետ վատ են վարվել, որոնց վախեցրել են…»
Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը MTV Europe Music Awards մրցանակի պարգեւատրման արարողությանը, որը կայացել է Բիլբաոյում (Իսպանիա), հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ։
Ստանալով «Լեգենդ» մրցանակը՝ նա ճառ է արտասանել, որում կոչ է արել ապահովել կանանց ու տղամարդկանց իրական իրավահավասարությունը:
«Մեծ պատիվ է այս պարգեւն ստանալը, բայց նաեւ՝ մեծ պատասխանատվություն: Ես այսօր կցանկանայի խոսել այն կանանց մասին, որոնց ձայները խլացնում են: Ես այն կանանցից մեկն եմ, որոնց թույլ չեն տվել խոսել, որոնց հետ վատ են վարվել, որոնց վախեցրել են, այն կանանցից մեկը, որոնք ապրել են վախի մեջ: Ես ձեզ հետ եմ, դուք իմ քույրերն եք… Կանա՛յք, մեզ անսալու են, եւ մենք խոսելու ենք հանուն արդարության»,- ասել է երգչուհին:
MTV Europe Music Awards պարգեւի 25-րդ մրցանակաբաշխությունը նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Բիլբաոյում: Հեռարձակումը կատարվում էր պաշտոնական կայքում: Պարգեւատրման ֆավորիտուհին է դարձել Կամիլա Կաբելիոն. նա շահել է չորս անվանակարգում, այդ թվում՝ լավագույն երգ (Havana), լավագույն տեսահոլովակ, լավագույն երգչուհի:
Լավագույն փոփ-արտիստուհի է ճանաչվել Դուա Լիպան, լավագույն ռոք-կատարող՝ 5 Seconds of Summer խումբը, լավագույն այլընտրանքային խումբ՝ Panic! At the Disco-ն, լավագույն հիփ-հոփ-արտիստուհի՝ Նիկի Մինաժը, լավագույն կենդանի ելույթ՝ Շոն Մենդեսը, լավագույն նոր արտիստ՝ Քարդի Բին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում