Նիկոլ Փաշինյանի թիմը որոշում է կայացրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրել նաեւ իրենց քաղաքական թիմի անդամ բոլոր նախարարներին ու գործադիրից այլ ներկայացուցիչների:
Հատկանշական է, որ երեկ նախարարներից երկուսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, հայտարարել են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ՔՊ կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանն էլ ասել է. «Քաղաքական թիմի մեծ մասը առաջադրվելու է, այդ թվում են նաեւ կառավարության անդամներ։ Վերջնական որոշում դեռ չկա, բայց, ըստ ամենայնի, բոլոր նախարարներն էլ կլինեն ցուցակներում»։
Հարցին, թե սա չի դիտվի արդյոք վարչական լծակների կիրառում, Կոստանյանն ասել է, որ այդ ընթացքում նախարարներն արձակուրդ կվերցնեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...