Գիտնականները հայտնել են ծերացումը դանդաղեցնող մթերքների մասին
Շոկոլադի, թեյի, սուրճի եւ գինու բաղադրության մեջ մտնող հիդրոխինոնները կանխում են օքսիդացման պրոցեսը եւ դանդաղեցնում ծերանալու գործընթացը: Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի (Գերմանիա) գիտնականների հետազոտության մեջ նշված է, որ այս արդյունքին հաջողվում է հասնել հիդրոխինոնները ցինկի հետ համադրելու դեպքում:
Ցինկի հատկությունների թվում է հիդրոխինոն խմբի ակտիվացումը, ինչն ապահովում է սուպերօքսիդից բնական պաշտպանությունը, որը մարդկային բջջի շնչառության կողմնակի արտադրանք է, հայտնում է Phys.org-ը: Հենց նա է վնասում մարմնի սեփական բիոմոլեկուլները, որոնց մեջ են մտնում պրոտեիններն ու լիպիդները:
Ցինկի եւ հիդրոխինոնի «միացումը» նմանակում է սուպերօքսիդդիսմուտազի ֆերմենտը, որը օրգանիզմը պաշտպանում է դեգրադացիայի պրոցեսներից:
Գիտնականների կարծիքով՝ ապագայում, հաշվի առնելով հետազոտության արդյունքները, միանգամայն հնարավոր կլինի ցինկն ավելացնել հիդրոխինոն պարունակող մթերքների մեջ: Այսպիսով, բացառված չէ, որ երբեւէ սպառողներին հասանելի կլինեն ցինկ պարունակող գինիներ, սուրճ, թեյ կամ շոկոլադ: Ինչպես գիտնականներն են պնդում, այս մետաղը այնքան էլ տոքսիկ չէ, որքան կարծում էին նախկինում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում