Ինքնասպանությամբ կյանքին վերջ տալու մասին Բոդլերի նամակն աճուրդում վաճառվել է 234 հազար եվրոյով
Ֆրանսիացի բանաստեղծ Շարլ Բոդլերի նամակը, որում ասվում է ինքնասպանություն գործելու մտադրության մասին, աճուրդում վաճառվել է 234 հազար եվրոյով, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ այն թվագրված է 1845-ի հունիսի 30-ին և ուղղված Բոդլերի սիրուհի Ժաննա Դյուվալին: Բանաստեղծը մտադիր էր 24 տարեկանում ինքնասպանություն գործել:
«Երբ դուք ստանաք այս նամակը, ես արդեն մեռած կլինեմ: Ես կյանքիս վերջ եմ տալիս ինքնասպանությամբ, որովհետև այլևս ապրել չեմ կարող և հանդուրժել այն, որ ես ստիպված պետք է լինեմ պառկել քնելու ու կրկին արթնանալ»,-գրել է Բոդլերը:
Ինքնասպանության անհաջող փորձից հետո բանաստեղծը ևս 22 տարի է ապրել և գրել իր հայտնի «Չարի ծաղիկներ» ժողովածուն:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում