Որն է օտար լեզուներ սովորել սկսելու համար լավագույն տարիքը
Օտար լեզուն այն կրողի պես յուրացնելու առավելագույն հավանականություն ունեն նրանք, ովքեր լեզվի ուսուցումն սկսել են մինչև 10 տարեկանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս եզրակացության են եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ճանաչողական և նեյրոգիտությունների կենտրոնի մասնագետները:
Գիտնականները համակարգչային մոդել են մշակել՝ վերլուծելու համար տարբեր տարիքի և տարբեր ազգության 670 000 մարդուց ստացված տեղեկությունը: Մասնակիցներից ամենափոքրը 10 տարեկան է եղել, ամենամեծը՝ 70, միջին տարիքը կազմել է 20-30:
Մասնակիցներն իրենց անձնական հարցաթերթիկներում նշել են անգլերենի ուսուցման տարիքը, ժամանակահատվածը, ինչպես նաև քերականական կանոնների տիրապետման թեստ են հանձնել:
Արդյունքում պարզվել է, որ օտար լեզվի քերականությունն ամենից լավ յուրացնում են մանուկ և պատանի հասակում: Միևնույն ժամանակ նշվում է, որ 18-ից հետո արագ սովորելու ունակությունը պահպանվում է, սակայն լեզուն կրողի մակարդակի հասնելն առավել բարդ է:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում