«Արսենալն» ու «Լիվերպուլը բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրեցին եւ վաստակեցին մեկական միավոր»
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության հերթական տուրում «Արսենալը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, Լոնդոնում ընդունեց առաջատարներից մեկին՝ «Լիվերպուլին»:
Մեկնարկային կազմում էր եւ բավական լավ տպավորություն թողեց Հենրիխ Մխիթարյանը, որն անգամ դարպասը գրավելու հրաշալի հնարավորություն ուներ, բայց նրա գլխի հարվածից հետո գնդակը միլիմիտրերի հեռավորությամբ անցավ դարպասաձողի կողքով:
Իսկ առաջինը գոլ խփեցին հյուրերը 61-րդ րոպեին: Միլների գոլի պատասխանեց Լակազեթը արդեն 82-րդ րոպեին:
«Մանչեսթեր Սիթին» եւ «Չելսին» իրենց հանդիպումները կանցկացնեն այսօր, իսկ առայժմ աղյուսակը 27 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»: 23 միավորով հինգերորդ տեղում է «Արսենալը»:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը