Գիտնականներն աղի նոր վտանգ են հայտնաբերել
Մեծ քանակությամբ աղի գործածումը բարձրացնում Է ցրուն սկլերոզի զարգացման վտանգը, հաղորդել Է MedicalXpress-ը:
Եյլի համալսարանի գիտնականները կատարել են հետազոտություն, որի ընթացքում հայտնաբերել են, որ աղի մեծ պարունակության դեպքում տեղի Է ունենում Wnt ազդանշանային ուղու ակտիվացում: Ըստ որում խախտվում Է կարգավորիչ T-բջիջների աշխատանքը, որոնք պահպանում են ցիտոկինների (պեպտիդային մոլեկուլների), ինտերֆերոն-գամմայի եւ ինտերլեյկին-10-ի օպտիմալ հարաբերակցությունը: Դրանց հավասարակշռախախտումը հանգեցնում Է բորբոքային գործընթացների, որոնք կարող են վտանգավոր հիվադության զարգացում առաջ բերել:
Գիտնականները նշում են, որ ավելի վաղ Wnt ազդանշանային ուղու ակտիվացումը կապում Էին ուռուցքաբանական հիվանդությունների մեծ վտանգի հետ: Նոր հետազոտությունը վկայում Է, որ օրգանիզմում աղի պարունակության բարձրացումը վտանգ Է ներկայացնում նաեւ կենտրոնական նյարդային համակարգի համար: Ցրուն սկլերոզը խրոնիկական աուտոիմունային հիվանդություն Է, որն ախտարհարում Է գլխուղեղի եւ ողնուղեղի նյարդային թելքերի միելինային թաղանթը: Հիվանդությունը բնորոշ Է երիտասարդ եւ միջին (15 – 40 տարեկան) տարիքի համար:
Հիվանդությունը վնասում Է նյարդային համակարգի միանգամից մի քանի հատվածներ, ինչը հանգեցնում Է հիվանդների մոտ զանազան նյարդաբանական ախտանշանների հայտնվելուն, հաղորդել Է ՌԻԱ Նվոստին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում