Բալիում փղի վրա Քիմ Քարդաշյանի զբոսանքը ԱՄՆ-ում սկանդալի թեմա է դարձել
Քիմը հերթական սկանդալային պատմության մեջ է հայտնվել: 38-ամյա հայուհին մեկնել է Բալի հանգստանալու, որտեղ տեղացի պապարացիները լուսանկարել են նրան փղի վրա զբոսնելիս:
Համացանցում են հայտնվել նաեւ դստեր՝ Նորթի եւ որդու՝ Սեյնթի հետ մի քանի լուսանկար:
Մինչ ռեալիթի շոուի աստղը վայելում է իր հանգիստը Բալիում, հեռավոր Լոս Անջելեսում նրան բացատրություններով սպասում են:
Կենդանիների պաշտպանության Peta կազմակերպությունը արդեն մեկնաբանել է այդ լուսանկարները եւ հանդես եկել հայտարարությամբ՝ մեղադրելով Քիմին կենդանիների հետ բացասական վերաբերմունքի համար:
«Ողջ աշխարհում զբոսաշրջիկները թակարդի մեջ են ընկնում: Չհասկանալով, նրանք ցանկանում են զբոսնել փղի վրա, բայց չեն գիտակցում, որքան ծանր է դա կենդանիների համար եւ ինչ տանջանքների միջով են նրանք անցնում վարժեցման ճամբարներում: Նրանց խլում են մայրերից եւ դաժան միջոցներով դաստիարակում, շատ փղեր անգամ ողջ չեն մնում նման վարժեցումներից: Ամեն անգամ, երբ դուք համաձայնում եք զբոսնել փղի վրա, դուք սատարում եք այդ պրակտիկաները», - նշել է Peta-ն:
Ի դեպ, որքան էլ պաթոսային չհնչի, երբ դուք ուրախ մեկնում եք Շրի Լանկա հանգստի եւ նույնքան ուրախ հրապարակումներ եք անում փղի վրա ձեր զբոսանքներից Ինտագրամում եւ Ֆեյսբուքում, մտածեք: Եվ ընդհանրապես, երբ դուք գնում եք կենդանաբանական այգի, ձեր երեխաները ուրախանում են կենդանիներով, մի մոռացեք պատմել նրանց, որ կենդանիներին հետո սպանում են եւ սնունդ կամ ձմեռային մուշտակ են պատարստում: Չէ, որ դա այնքան հաճելի է:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում