Անհնար է, որ ամբողջ մարդկությունը առողջ սնվի. գիտնականներ
Կանադայում Գուելֆի համալսարանի գիտնականները պարզել են, որ Երկրի վրա բավարար չափով մրգեր և բանջարեղեն չի աճեցվում՝ բոլոր մարդկանց համար առողջ սնունդ ապահովելու նպատակով: Այս մասին հաղորդում է Phys.org-ը:
Պարզվել է, որ սննդային արդյունաբերությունն արտադրում է մեծ քանակությամբ հատիկեղեն, ճարպեր և շաքարավազ, սակայն մրգեր, բանջարեղեն և սպիտակուցային մթերքները բավարար չեն բնակչության պահանջարկը բավարարելու համար:
Նշվում է, որ յուրաքանչյուր մարդու սննդակարգ պետք է բաղկացած լինի 50 տոկոսով մրգերից ու բանջարեղենից, 25 տոկոսով հատիկեղենից, ևս 25 տոկոսով՝ սպիտակուցներից, ճարպերից և կաթնամթերքից:
Գիտնականները հանգել են եզրակացության, որ այժմ յուրաքաչյուր մարդու համար հացահատիկի 12 չափաբաժին է արտադրվում՝ անհրաժեշտ ութի փոխարեն, մրգերի և բանջարեղենի հինգ չափաբաժին՝ անհրաժեշտ 15- փոխարեն, մեկի փոխարեն երեք չափաբաժին յուղ և այլ ճարպային մթերքներ և երեք չափաբաժին սպիտակուց՝ հինգի փոխարեն:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում