Թքած ունեմ UFC-ի պատժամիջոցների վրա. Խաբիբ Նուրմագոմեդով
UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել իր որակազրկման գործով լսումներին.
«Չեմ մեկնելու Լաս-Վեգասի լսումներին: Ես անմեղ եմ: Ես պարզապես պաշտպանում էի ընտանիքիս և կրոնս: Եթե ցանկանում են պատժել ինձ, թող վերցնեն իմ վաստակած ամբողջ գումարը, թող որակազրկեն 10 տարով: Թքած ունեմ»,- Նուրմագոմեդովի խոսքը մեջբերել է championat.com-ը:
Խաբիբ Նուրմագոմեդովի գործով առաջին լսումը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին: UFC-ի հատուկ հրավիրված հանձնաժողովը որոշել է Խաբիբին և Կոնոր Մաքգրեգորին մինչև դեկտեմբերի 10-ը զրկել մենամարտեր անցկացնելու հնարավորությունից: Մինչև դեկտեմբերի 24-ը կայանալու է վերջնական լսումը, որի ժամանակ էլ հստակեցվելու են պատժամիջոցները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Խաբիբ Նուրմագոմեդովը UFC 229 մրցաշարի շրջանակում հաղթել է Կոնոր Մաքգրեգորին: Մենամարտից հետո Խաբիբն ու իր թիմակիցները ծեծկռտուք են սկսել, ինչի պատճառով էլ UFC-ն կարող է պատժամիջոցներ կիրառել մարզիկի նկատմամբ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը