Ինչպես են մարդիկ ապրում հեղեղումների պատճառով 2/3-րդով ջրի տակ անցած Վենետիկում (տեսանյութ)
Արդեն մի քանի օր շարունակ Իտալիան պատուհասած տեղատարափ անձրևներից տուժել է նաև աշխարհի ամենաակտիվ զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Վենետիկը:
Ինչպես նշում է The Guardian-ը, թեև քաղաքի 2/3-րդն անցել է ջրի տակ, այնուհանդերձ՝ Վենետիկի բնակիչներն ու հյուրերը փորձում են չշեղվել իրենց կյանքի բնականոն ռիթմից:
Նրանք շարունակում են ռեստորաններ, սրճարաններ այցելել, խանութներ գնալ՝ չմոռանալով, իհարկե, կրել ռետինե բարձրաճիտ կոշիկներ:
Մինչդեռ Սուրբ Մարկոսի տաճարի համանուն հրապարակում լողորդները մեծ ոգևորությամբ սուզվում են «լիճ» ձևավորած անձրևաջրերի մեջ:
Նշվում է, որ ջրհեղեղները վնասել են տաճարի մանրահատակը:
Հիշեցնենք, որ տեղատարափ անձրևներն ու փոթորիկներն Իտալիայի տարբեր շրջաններում դարձել են 11 մարդու մահվան պատճառ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...