Թուրքմենստանի նախագահը կես մլն եվրոյով մեքենա է գնել և անձամբ հավաքել այն սեփական գծագրի համաձայն (տեսանյութ)
Մրցարշավային Mini Cooper ավտոմեքենան, որով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պատրաստվում էր «Ամուլ-Խազար 2018» ավտոմրցարշավին, ձեռք է բերվել 520 հազար եվրոյով:
Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ նշելով, որ տեղի լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել Թուրքմենստանի պետական բորսայի տվյալներին: Տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել այս տարվա հունիսի 7-ին: Երկրի ղեկավարի մասնակցությամբ փորձնական մրցելույթը տվյալ մեքենայով հեռարձակել էր տեղական հեռուստատեսությունը:
Բացի դրանից, հաղորդվում էր, որ մեքենան գնելուց 12 օր անց Բերդիմուհամեդովն անձամբ վերամշակել և իր սեփական գծագրերի հիման վրա հավաքել է գերարագ սպորտային ամենագնացը:
Բերդիմուհամեդովի ձեռքով հավաքված ավտոմեքենան վերջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է օգոստոսին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...