Հայաստանի Մ17 հավաքականը պարտվեց Իտալիային
Հոկտեմբերի 30-ին՝ Խորվաթիայի Սինջ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում, կայացավ Եվրոպայի Մ17 առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի երկրորդ տուրի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ17 հավաքականը 0:3 հաշվով պարտություն կրեց Իտալիայի իր հասակակիցներից։ Գոլերի հեղինակ են դարձել Ֆրանկո Տոնգյամ, Սեբաստիանո Էսպոզիտո և Նիկոլո Կուդրիգը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր ընտրանին կրկին պարտվել էր 0:3 հաշվով` զիջելով Խորվաթիային:
Հայաստանի Մ17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
1.Լևոն Տեր-Մինասյան 2․ Սամվել Խանումյան (ա) 3․ Արսեն Գալստյան (16․ Էդգար Թամազյան, 80) 4․ Նորայր Նիկողոսյան 5․ Ստեփան Սահրադյան 9․ Կորյուն Սեդրակյան (10․ Գևորգ Տարախչյան, 72) 13․ Էդգար Մանուկյան 14․ Ռոբերտ Բաղրամյան (8․ Կարեն Նալբանդյան, 46) 17․ Գառնիկ Գևորգյան 19․ Ռոման Միքայելյան 20․ Սպարտակ Հայրապետյան
Պահեստայիններ՝ 12․ Ռուբեն Մարտիրասյան 6. Լևոն Դարբինյան 7․ Ալբերտ Դարբինյան 11․ Նարեկ Ալավերդյան 15․ Ստյոպա Մկրտչյան 18․ Ռուբեն Եսայան


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը