Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է. «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել այս տարվա սեպտեմբերին:
Ըստ ներկայացված փաստաթղթի՝ Ա. Բայբուրդյանը հայտարարագրել է այգետնակ, բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 7800 ԱՄՆ դոլար:
Եկամուտը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից: Առաջինի դեպքում 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը ստացած եկամուտը կազմել է 10 590 ԱՄՆ դոլար: Երկրորդ աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 64 167 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Ա.Բայբուրդյանը ԱԳՆ համակարգում է 1992 թվականից: 1995– 97 թթ. նա Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն է եղել: Ավելի վաղ աշխատել է որպես ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ, 1997–2000 թթ. եղել է ԱԳՆ փոխնախարար: 2000– 2004 թթ. նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Համատեղության կարգով նշանակվել է նաեւ Ինդոնեզիայում, Շրի Լանկայում եւ Նեպալում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։
2004–2008 թթ. կրկին զբաղեցրել է Հայաստանի ԱԳ փոխնախարարի պաշտոնը: 2008 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ «դեսպանների ուղերձը» ստորագրելու համար։ Այդ ուղերձով, մասնավորապես, կարեւորվել էր երկրում կայունության պահպանման եւ հասարակական համաձայնության անհրաժեշտությունը ու նշվել. «Մեր հայրենակիցներին, հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին, կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...