Փողոցային խուլիգանը մանկապատանեկան թիմի մարզիչ (Տեսանյութ)
Հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել է միջադեպ, որի ընթացքում «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել է հանդիպման մրցավարին:
ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` Բանանց ՖԱ ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել է «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»), համապատասխան պատիժ են ստացել «Բանանց» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները:
Հանդիպման ընթացքում մրցավարին հարվածել է նաև Արտյոմ Առաքելյանի եղբայրը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, որն ընդհանրապես հայտավորված չի եղել հանդիպմանը որպես պաշտոնատար անձ:
Միջադեպի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել հանդիպման մրցավարը, «Բանանց» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները, «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը:
***
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է միջադեպի մասնակից Արտյոմ և Արարատ Առաքելյանների պահվածքը՝ այն համարելով անթույլատրելի: Միջադեպը քննարկվելու է ՀՖՖ Գործկոմի առաջիկա նիստում, և մեղավորները ստանալու են ամենախիստ պատիժները: Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանության ուշադրությունը տեղի ունեցածի վրա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը