«Մենք երբեք Ուկրաինա չենք մտնի տանկերով». Լուկաշենկո (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ իր երկիրը երբեք ռազմական սպառնալիք չի ներկայացնի Ուկրաինայի համար: Այդ մասին նա ասել է Գոմելում անցկացված Տարածաշրջանների ֆորումի ժամանակ, հայտնում է belta.by-ն:
«Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք մեր դիրքորոշումը՝ եթե մենք հյուսիսից գանք էլ ձեզ մոտ, ապա միայն կոմբայններով, տրակտորներով, տրոլեյբուսներով ու ավտոբուսներով: Մենք երբեք չենք գա տանկերով»,- ասել է Լուկաշենկոն:
«Մենք չենք խնդրում դառնալ միջնորդ, խաղաղապահ, մենք պարզապես ձեզ համար անհանգստանում ենք: Ու եթե մենք կարող ենք ինչ-որ բան անել ձեզ համար, ապա պատրաստ ենք: Ուկրաինան միշտ կլինի հզոր, բարգավաճող ու միացյալ, սակայն անհրաժեշտ է կարողանալ պայմանավորվել: Այսօր պետք է դադարեցնել եղբայրասպան պատերազմը»,- ասել է Բելառուսի առաջնորդը:
Նա նշել է, որ Բելառուսը պատրաստ է օգնել Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում, որտեղ «հակամարտող կողմերի միջև չկա վստահություն»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Լուկաշենկոյի և իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը: Հանդիպման ավարտին Լուկաշենկոն հայտարարել է, որ երկու երկրների միջև չկան անլուծելի խնդիրներ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...